ԼՂՀ եւ ՀՀ Նախագահները այցելել են <<Մետաքսկոմբինատ>> ՍՊԸ
Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ստեփանակերտի <<Մետաքսկոմբինատ>> ՍՊԸ եւ ծանոթացել հիմնարկի աշխատանքներին: Նախագահները եղել են <<Սարտիս>> իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված <<Գրեյթ փարթներշիփ>> ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության հաջողված օրինակ եւ թույլ կտա որակյալ արտադրանք հանել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկա: Նախագահներին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: