Շարքային Մովսես Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի գնդացրորդ, շարքային Մովսես Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։