Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների Վերահսկիչ պալատների միջեւ փոխգործակցությանը եւ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է կապերի շարունակական ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը եւ դրա համար համապատասխան պայմանների առկայությունը: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, պաշտոնատար այլ անձինք: