Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` Երեւան քաղաքի եւ նրա վարչական շրգանների հետ համագործակցությունը շոշափելի դրական ազդեցություն է ունենում եւ Ստեփանակերտի, եւ ամբողջ Արցախի զարգացման գործընթացի վրա: Քննարկվել են նաեւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում` Ստեփանակերտում Ազատամարտիկների այգու կառուցման հետ կապված խնդիրներ: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: