Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ մասնակցել նոր ցուցադրության աշխատանքների դիտմանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման աշխատանքների նշանակությունը քաղաքական, գիտակրթական եւ մարդասիրական առումներով: