Հանդիպում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին եւ նույն համալսարանի պրոռեկտոր Սուրեն Աղբալյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են գիտության եւ կրթության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը` նշելով, որ բուհի կողմից տարբեր ծրագրերի իրականացումն Արցախում ունի եւ գիտակրթական, եւ սոցիալ-տնտեսական նշանակություն: