Նախագահ Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ եւ մասնակցել Արցախյան ազատամարտում ու Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտւթյուն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հուշահամալիրի կառուցմանը եւ կարեւորել է նման հուշարձանների առկայությունը մատաղ սերդի ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից: