Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար եւ նրան հանձնել <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալ: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերգեյ Համբարձումյանը նույն եռանդով կշարունակի սատարել Արցախի զարգացման ու զորացման գործին: