Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հեռանկարային ծրագրերի իրականացմանը: