Հանդիսավոր երեկո նվիրված Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին մասնակցել է Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կազմակերպված հանդիսավոր երեկոյին: Նախագահը Մայիսի 9-ը համարել է հայ ժողովրդի համար ամենանվիրական տոներից մեկը` հավելելով, որ այն հավերժ կմնա մեր պատմության մեջ: