Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողություն
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել <<Առաջ, Արցախ>> հասարակական կազմակերպությանը եւ նախաձեռնության իրականացման մյուս մասնակիցներին` հայրենանվեր այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: