Հանդիպում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: