Հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նրա առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը ԼՂՀ գյուղատնտեսությանը ցուցաբերած գործնական աջակցության համար Սերգո Կարապետյանին պարգեւատրել է <<Երախտագիտություն>> մեդալով` գոհունակությամբ նշելով Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսության նախարարարությունների միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ այս գործում նախարարի անձնական ներդրումը: