Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ Արաքսավանում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին հանրապետության հարավային թեւում գտնվող Արաքսավան բնակավայրում ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը խորհրդանշական է համարել նման խորհրդակցությունների անցկացումն Արաքսավանում` ընդգծելով, որ դրանք յուրահատուկ լիցք են հաղորդում գյուղական բնակավայրերի զարգացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: