Հանդիպում Ստեփան Շահումյանի ծոռ Մարիա Շահումյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ստեփան Շահումյանի ծոռ Մարիա Շահումյանին եւ նրա հետ միասին մասնակցել հայտնի գործչի անվան պուրակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահ Սահակյանը ողջունել է Մարիա Շահումյանին իր նախնիների հողում` կարեւորելով պատմական հայրենիքի հետ ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հյուրեր արտերկրից, պաշտոնատար այլ անձինք: