Արցախի եւ Հայաստանի Նախագահները ներկա է գտնվել ՊԲ զորավարժություններին ԼՂՀ կենտրոնական եւ հարավային հատվածներում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 14-ին հանրապետության կենտրոնական եւ հարավային հատվածներում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին: Նախագահները մասնակցել են նաեւ զորամասերից մեկում ռազմական եւ կենցաղային մի շարք նոր օբյեկտների բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաեւ դիտել զինծառայողների պարապմունքները: Նախագահ Սահակյանը կարեւորել է բանակում ժամանակակից չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների առկայությունը՝ այն համարելով ծառայության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտ պայմաններից մեկը: