Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում մասնակցել է վերանորոգված Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման, գյուղի ակումբի եւ հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողություններին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է գյուղական բնակավայրերում հոգեւոր եւ մշակութային նման կառույցների առկայությունը, ինչն անհրաժեշտ պայման է բնականոն զարգացման համար:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ծրագրերի իրականացմանն աջակցած բարերարներին՝ նշելով, որ նման առաքելությունը պահանջված է եւ պետք է լինի շարունակական:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2013-11-09