Նախագահը մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նախագահն առաջարկել է <<Հեռուստամարաթոն-2015>>-ի ծրագրում ներառել նաեւ Արցախում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը՝ այն կարեւոր համարելով բազմազավակ ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2015թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ: