Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին, երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին: