Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է հանրապետության հարավային թեւ: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ եւ նրանց մասնակցությունը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ նման մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: