Խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր ուռուցքաբանական կենտրոնի կառուցման հարցերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր ուռուցքաբանական կենտրոնի կառուցման հարցերին: Անդրադառնալով ներկայացված նախագծերին` Նախագահ Սահակյանը կարեւորել է նման բժշկական հաստատության նշանակությունը մեր հանրապետության համար` ընդգծելով, որ այն պետք է համապատասխանի բոլոր ժամանակակից պայմաններին: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: