Հանդիպում Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությանն առընչվող հարցեր: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ նշել է Երեւանի քաղաքապետարանի հետ փոխգործակցության դրական դինամիկան՝ հավելելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Ստեփանակերտի եւ ողջ Արցախի համար: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: