Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Հեռագրում ասված է. <<Մեծարգո պարոն Սարգսյան, Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր`Ազատ Սարգսյանի մահվան մասին: Ազատ Ավետիսի Սարգսյանը եղել է չափազանց աշխատասեր, համեստ ու պարկեշտ, բոլորի կողմից հարգված ու սիրված մի անձնավորություն: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին>>: