Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր` մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում ունեցած վաստակի համար եւ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 20-ամյակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու եւ <<Վաչագան բարեպաշտ>> մեդալով պարգեւատրելու մասին:
Համաձայն հրամանագրերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել`
Գարի Ավանեսյանին
<<Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն>> պետական ոչ առեւտրային կազմակերպության պարուսույց
Մարինե Մեսրոպյանին
<<Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն>> պետական ոչ առեւտրային կազմակերպության երգչախմբի ղեկավար։
<<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով պարգեւատրվել են`
Նաիրա Նաջարյանը
<<Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն>> պետական ոչ առեւտրային կազմակերպության ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն
Ելենա Սարգսյանը
<<Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության պարուսույց (հետմահու)։
2013-12-16