Հանդիպում ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների եւ լրագրողների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների եւ լրագրողների: Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ռուս-ղարաբաղյան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Կարեւորվել է հասարակական եւ տեղեկատվական ոլորտներում համագործակցությանը նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը, ինչի համար առկա են նպաստավոր պայմաններ: Հանդիպմանը մասնակցում էին <<Ռուս-հայկական համագործակցություն>> կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, պաշտոնատար այլ անձինք: