Հանդիպում ամերիկահայ հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ամերիկահայ հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտին` նրա հոր` Նորիկ Աստվածատրյանի հետ: Հանդիպմանն արծարծվել են արտերկրում Արցախի պատմության ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության օբյեկտիվ լուսաբանմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Աննա Աստվածատրյան-Տուրկոտի մասնակցությունն Արցախի միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով հայրենասիրության լավագույն դրսեւորում: Նախագահ Սահակյանն արժեւորել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի հեղինակած <<Ոչ մի տեղ. աքսորի պատմություն>> գիրքը` այն համարելով ինքնատիպ աշխատանք, որտեղ արտացոլված են թե՛ պատմական իրադարձությունները, թե՛ մարդկային պատմություններ: