Հանդիպում Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական ոլորտներում Արցախին սատարելու, մեր հանրապետության մասին աշխարհին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում: