Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ընդունել է <<Դեպի Հայք>> հիմնադրամի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների: Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում Նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին: Երկրի ղեկավարը կարեւորել է հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները եւ նմանատիպ այցելություններն Արցախ` դրանք համարելով համահայկական կապերի զարգացման ու սփյուռքում հայապահպանության կարեւորագույն գրավականներից մեկը: