Նախագահը ներկա է գտնվել Զորի Բալայանի <<Արմենիա>>. Ծովից ծով>> վավերագրական ֆիլմի շնորհանդեսին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ներկա է գտնվել գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի <<Արմենիա>>. Ծովից ծով>> վավերագրական ֆիլմի շնորհանդեսին: Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման արժեքավոր նյութի պատրաստումը՝ այն կարեւորելով քաղաքական, կրթամշակութային եւ դաստիարակչական տեսանկյուններից: