Նախագահն ընդունել է ամերիկացի հայազգի գործարարներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է ամերիկացի հայազգի գործարարներ Փիթեր Տուրյանին եւ Լեւոն Ասլյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահը կարեւորել է Սփյուռքի ներուժի օգտագործումն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` ընդգծելով, որ ներհայկական կապերի խորացումը միշտ էլ եղել է մեր պետականաշինության առանցքային բաղադրամասերից մեկը: