Նախագահ Սահակյանն այցելել է նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել դրանց աշխատանքներին: Երկրի ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ եւ ընդգծել, որ նոր աշխատատեղերի բացումը եւ արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում: Բակո Սահակյանը նաեւ նշել է, որ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր: