ԼՂՀ ՊԲ զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։