Արցախի եւ Հայաստանի Նախագահներն այցելել են ԼՂՀ կենտրոնական եւ արեւելյան հատվածներում գտնվող ՊԲ ստորաբաժանումներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 15-ին այցելել են հանրապետության կենտրոնական եւ արեւելյան հատվածներում գտնվող Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ: Նախագահները մասնակցել են նաեւ մի շարք զորամասերում նոր օբյեկտների բացման արարողություններին, դիտել բանակային բնագծում գումարտակային մարտավարական զորավարժությունները եւ զինվորական պարապմունքները: Նախագահ Սահակյանը Պաշտպանության բանակի տեխնիկական հագեցվածության շարունակական արդիականացումը եւ զինծառայողների մարտական պատրաստվածության բարձրացումը համարել է բանակաշինության առանցքային ուղղություններ՝ հավելելով, որ այդ գործընթացները մեծապես նպաստում են մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը: Նույն օրը հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտում մասնակցել են Հանրապետական բժշկական կենտրոնի նոր, ժամանակակակից սարքավորումներով հագեցած անգիոգրաֆիայի բաժանմունքի բացման արարողությանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ առողջապահության ոլորտի հետեւողական զարգացումը միշտ եղել է եւ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: