Հանդիպում “Հայաստանի զարգացման նախաձեռնություններ” հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել "Հայաստանի զարգացման նախաձեռնություններ" հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը եւ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում լուրջ ակնկալիքներ կան §Հայաստանի զարգացման նախաձեռնություններ¦ հիմնադրամի հետ փոխգործակցությունից, ինչը մեծապես կնպաստի առաջատար փորձի եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը մեր հանրապետությունում: