Հրամանագիր մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին: Համաձայն հրամանագրի` <<Քնար>> ժողովրդական գործիքների համույթի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ եւ համույթի ստեղծման ու ճանաչման գործում ունեցած ավանդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.
Արտաշես Եսայանին Մարտունու արվեստի դպրոցի ժողովրդական գործիքների դասատու
Բաբկեն Մուսայելյանին Մարտունու մշակույթի տան նախկին տնօրեն։