Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի եւ դեսպանության աշխատակիցների հետ: Արծարծվել են հայկական երկու հանրապետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է առկա կապերի բարձր մակարդակը եւ այն էլ ավելի ընդլայնելու ու խորացնելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի նախանշված ծրագրերի արդյունավետ ու հաջող իրականացմանը: