Հանդիպումներ ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության եւ «Արցախատուն» անկախ պատգամավորական խմբի անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության /«Ազատ Հայրենիք» կուսակցություն/ եւ «Արցախատուն» անկախ պատգամավորական խմբի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են 2014թ. պետբյուջեի ընդունման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը արժեւորել է «Հայրենիք» խմբակցության եւ «Արցախատուն» խմբի ակտիվ մասնակցությունը պետբյուջեի քննարկմանը եւ նրանց սկզբունքային դիրքորոշումները` նշելով, որ նման գործելաոճը միմիայն նպաստում է պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի հնարավորինս համապարփակ եւ իրատեսական լինելուն: