ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ` Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրվել են՝
<<Երախտագիտություն>> մեդալով ՝
Բորիս Առուշանյանը
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Մանվել Բադալյանը
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
<<Մխիթար Գոշ>> մեդալով՝
Վալերի Աթաջանյանը
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
Սրբուհի Արզումանյանը
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ,
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խոհրդի անդամ 2004-2008 թթ.:
Նախագահն ստորագրել է նաեւ կարգադրություն՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ԼՂՀ քաղծառայության խորհրդի մի խումբ աշխատակիցների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
2014-02-14