Պարգեւատրման հանդիսավոր արարողություն եւ հանդիպում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 14-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սահակյանը ԼՂՀ քաղծառայության խորհրդի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել գերատեսչության մի խումբ աշխատակիցների: Այնուհետեւ երկրի ղեկավարն ընդունել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը, քննարկվել են Արցախում այս ոլորտի զարգացմանը եւ հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: