Նախագահ Սահակյանը ընդունել է ամերիկահայ բարերար Վարուժան Կյուրեղյանին
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ամերիկահայ բարերար Վարուժան Կյուրեղյանին եւ նրան հանձնել <<Երախտագիտություն>> մեդալ: Հանդիպմանը, որին մասնակցում էին բարերարներ Գուրգեն Մելիքյանը եւ Էմիլ Մայիլյանը, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: