Մխիթար Գրիգորյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ոստիկանության գնդապետ Մխիթար Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: