Հանդիպում «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի հետ
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանին եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովիկ Թադեւոսյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Միքայել Վարդանյանին Արցախին մշտապես սատարելու համար` կարեւորելով նրա կողմից իրականացված ծրագրերը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից: