Այցելություն հանրապետության հյուսիսային սահմանագծերից մեկը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 12-ին այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: