ԼՂՀ եւ ՀՀ Նախագահները ծանոթացել այնտեղ Թաղավարդի ձեթի գործարանի աշխատանքներին
Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության Նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին այցելել են Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ ու ծանոթացել այնտեղ գործող ձեթի գործարանի աշխատանքներին: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման գործարանի առկայությունը` նշելով, որ այն մեծապես խթանում է տեղական արտադրությունը` բնակչությանը մատակարելով որակյալ ապրանքներ: Նախագահներին ուղեկցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: