Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում մասնակցել է <<Երկրապահ կամավորականների միության>> կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:.JPG)
Իր խոսքում Նախագահ Սահակյանը երկրապահական ավանդական ուխտագնացությունները կարեւոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ռազմական ավանդույթների պահպանման, հայրենի երկիրն ավելի լավ ճանաչելու տեսանկյունից:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, <<Երկրապահ կամավորականների միության>> նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
2014-08-27