Հրանտ Թոխատյանը եւ Արտակ Հերիքյանը պարգեւատրվել են <<Երախտագիտություն>> մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվել են դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը եւ <<Արմենիա>> հեռուստաընկերության <<Ժամը>> լրատվական ծրագրի մեկնաբան Արտակ Հերիքյանը։