Արցախի եւ Հայաստանի Նախագահները պետական պարգեւներ են հանձնել մի խումբ զինծառայողների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են պաշտպանության բանակի զորամասերից մեկը եւ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ զինծառայողների։