Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 6 տարով: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ գրադարանային գործի ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Քաշաթաղի շրջանի Բերձորի քաղաքային գրադարանի տնօրեն Սոնա Հովեյանը պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով: