
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին:
Հանդիպմանն արծարծվել են Եվրոպա-Արցախ փոխգործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն ուղղություններից մեկը, եւ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է փոխգործակցության շարունակական ընդլայնման մեջ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:
2014-10-12