<<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել է ԼՂՀ ոստիկանության երկու աշխատակից
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատած ադրբեջանական դիվերսանտների հայտնաբերման ու ձերբակալման գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության երկու աշխատակից։